երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել

Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:

Առուշանյանը դատական նիստի ընթացքում կարճ ելույթ ունեցավ և ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ ՛՛Ինձ առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում՛՛,-նշեց նա։

Հավելենք, որ դատական նիստին զուգընթաց՝ դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ հաջակցություն Առուշ Առուշանյանի: Քաղաքական-հասարակական մի խումբ գործիչներ էլ բողոքի ակցիա են իրականացրել ԲԴԽ շենքի դիմաց՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Սյունիքի գործող և նախկին համայնքապետերին կալանքի տակ պահելու փաստի դեմ։

Հիշեցնենք, որ Առուշանյանը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելու, կազմակերպելու և օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար:

  • Կիսվել: