հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առուշ Առուշանյանի գրավը դատարանի որոշմամբ կփոխանցվի պետբյուջե

Առուշ Առուշանյանի գրավը դատարանի որոշմամբ կփոխանցվի պետբյուջե

Առուշ Առուշանյանի կողմից դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Այս մասին որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:

Առուշանյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու մտադրություն ունեին, բայց աշխատանքային ժամի ավարտվելու հիմքով դատարանը դա թույլ չտվեց անել:

Դատական հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, գրում է news.am-ը:

 

  • Կիսվել: