շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վախճանվել է ԼՂՀ սոցիալական ապահովության առաջին նախարար Սերժ Զավենի Առուշանյանը

Վախճանվել է ԼՂՀ սոցիալական ապահովության առաջին նախարար Սերժ Զավենի Առուշանյանը

Ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ԼՂՀ սոցիալական ապահովության առաջին նախարար Սերժ Զավենի Առուշանյանը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
 
Ս.Առուշանյանը ոլորտը ղեկավարել է 1997-1998թթ.-ին: Մեծ է նրա դերակատարությունն այդ ժամանակաընթացքում հանրապետությունում տիրող սոցիալական լարվածության թուլացման ու ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության կայացման, աշխատանքների արդյունավետության բարձրացման, վերաբնակեցման ծրագրերի իրականացման գործընթացներում:
 
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին:
 
Սերժ Առուշանյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

  • Կիսվել: