չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվել է. փաստաբան

Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվել է. փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվել է:

՛՛Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը։

Բոլորին շնորհակալություն! Ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը 5-6 ժամում՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ կալանք չկիրառել, այլ տնային կալանք և 7 մլն դրամ գրավ սահմանել:

 

  • Կիսվել: