երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել է: Այս մասին InfoPort.am-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ էին առաջադրվել Արթուր Ղազինյանին, Էդուարդ Շարմազանովին և Արսեն Բաբայանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 

Խոսքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքի մասին է։

  • Կիսվել: