շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին կալանավորելու մասին միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ դատարանի բակում այս պահին հավաքված են զոհված զինծառայողների հարազատները, որոնք աջակցում են Արթուր Գալեյանին:

Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

 
 

  • Կիսվել: