չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արթուր Դավթյանի սահմանած նշաձողը պետք է պահել. Վարդապետյան

Արթուր Դավթյանի սահմանած նշաձողը պետք է պահել. Վարդապետյան

Կդժվարանամ ասել, թե ինչպես է որոշումը կայացվել, որովհետեւ ես ստացել եմ առաջարկ: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով իրեն Գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելու ՔՊ-ի որոշմանը:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն ասաց, որ ինքն առաջարկ է ստացել, որով ՔՊ-ն ցանկանում է իրեն առաջադրել որպես գլխավոր դատախազի թեկնածու: Վարդապետյանը նեց, որ մեկ օր ժամանակ է խնդրել՝ մտածելու համար, այնուհետեւ համաձայնվել է:

Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավորների հետ իր հանդիպմանը՝ Աննա Վարդապետյանն ասաց. ՛՛Նշաձողերի վերաբերյալ քննարկումներ չեղան: Նշաձողն ինձ համար բոլոր պաշտոններում եղել է պրոֆեսիոնալիզմը: Իմ ամենամեծ քննադատն իմ ընտանիքն է, իմ հայրն է, ինձ համար միշտ կարեւոր է իր խիստ քննադատական հայացքը:

Այո, պատասխանատվությունն ահռելի է, կարծում եմ՝ իմ գիտելիքներն ինձ հնարավորություն կտան արդարացնելու հանրային ակնկալիքը՛՛:

Նա խոսեց նաեւ գործող գլխավոր դատախազի մասին՝ նշելով. ՛՛Արթուր Դավթյանի պրոֆեսիոնալիզմը թույլ է տվել համակարգը 2018-ից հետո մաքսիմալ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական եւ ինքնավար դիրքում պահել: Այդ նշաձողը պետք է պահել եւ ավելի բարձրացնել՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

  • Կիսվել: