երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արծաթափայլ եղևնիներ գողացած տղամարդը հայտնաբերվել է

Արծաթափայլ եղևնիներ գողացած տղամարդը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսագյուղ տանող ճանապարհից գողացել են չորս արծաթափայլ եղևնի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արծաթափայլ եղևնիներն ապօրինի հատել և գողացել էր Ապարանի 60-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին, որտեղ հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը: Հայտնել է նաև, որ արծաթափայլ եղևնիներն իր տանը կից ջերմատանն են:

60-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: