երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
 Արթիկի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք

Արթիկի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք

Փետրվարի 8-ին ոստիկանության Արթիկի բաժնում հավաստի տեղեկություն ստացվեց, որ Փանիկ գյուղի մի բնակիչ պահում և օգտագործում է թմրանյութ: Իրացնելով տեղեկությունը՝ ոստիկանները Փանիկում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին նրան, իսկ վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ձերբակալվածը իրավապահներին ներկայացրեց մեքենայում պահած ծխախոտի երկու տուփ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող զանգված էր, մյուսում՝ սև և կանաչավուն հետքերով 2 կաթուցիչ: 

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: