երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. կրակոցի հետևանքով վնասվել է «Վարդաշեն»-ի՝ ժողովրդին հայտնի «ոստիկանների բանտ»-ի պատուհանը

Արտակարգ դեպք՝ Երևանում. կրակոցի հետևանքով վնասվել է «Վարդաշեն»-ի՝ ժողովրդին հայտնի «ոստիկանների բանտ»-ի պատուհանը

Նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրից հետո ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա պատասխանատու հերթապահից, ով հայտնել է, որ իրեն անհայտ հանգամանքներում կրակոց են արձակել բանտի ուղղությամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում քրեակատարողական հիմնարկի օրվա պատասխանատուն հայտնել է, որ կրակոցի արդյունքում վնասվել է շենքի պատուհանը, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են՝ ինչ հանգամանքներում և ով է կրակոցի հեղինակը, և ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: