շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտակ Ոսկանյանը նշանակվել է զինվորական քննչական վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի պետ

Արտակ Ոսկանյանը նշանակվել է զինվորական քննչական վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արտակ Ոսկանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:

 

Արտակ Արթուրի Ոսկանյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թվականի հուլիսի 23-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի, Գետավան գյուղում:

2010թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը և 2013թ., նույն բուհի մագիստրատուրան:

2006-2008թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2010-2011թթ. –  ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հետաքննության գծով տեսուչ

2011-2012թ. –  ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի քննիչ

2012-2014թթ. –  ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության Շահումյանի շրջանի քննչական խմբի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2015-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ

2016-2021թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ

2021-2024թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • Կիսվել: