երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արշակ Սրբազանը ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ

Արշակ Սրբազանը ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) Արշակ Սրբազան արքեպիսկոպոս Խաչատրյանին ԱԱԾ չի հրավիրել, հայտնեցին կառույցի մամուլի կենտրոնից։

Մայր Աթոռը մամուլում տարածված տեղեկությունը, թե սրբազանը հրավիրվել է ԱԱԾ, ո՛չ հաստատում, և ո՛չ էլ հերքում է։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Արթենյանն ասաց, որ եթե անհրաժեշտ լինի, Սրբազանն ինքը կարձագանքի, հայտնում է Ազատությունը:

Հավելենք, որ Արշակ Սրբազանն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով. «Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ, քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։

Աստված է մեր Տերը:

Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար»։

  • Կիսվել: