երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացվել

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացվել

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի:

Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում էր կրկին կալանավորել Արմեն Չարչյանին: Դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։
 

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը հոդվածով: 

 

 

  • Կիսվել: