Արմեն Աշոտյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Երեկ երեկոյան ՛՛Նուբարաշեն՛՛ ՔԿՀ-ում, անձնակազմի միջոցով Արմեն Աշոտյանին, վերջապես, հանձնվել է կալանքի մասին դատարանի որոշումը: Այդ մասին հայտնում է վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
՛՛Որոշումը 48 էջանոց է, որից 44 էջը copy/paste է, հիմնականում քննիչի միջնորդությունից:
Իմ և Արմենի ելույթներից նշված է շատ փոքր մաս, հիմնական փաստարկները անտեսված են:
Մնացած 4 էջից 1-ական էջ որոշման ներածական և եզրափակիչ մասերն են, և 2 էջ, վերջապես ՝ դատարանի պատճառաբանությունները:
Դե, իհարկե, «պատճառաբանություն» դա անվանել դժվար է, դատավորը պարզապես իր անվերապահ համաձայնությունն է հայտնում քննիչին:
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը, որը քննության կհանձնվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորներին՛՛,-հայտնել է նա:
Բացի այդ փաստաբանը հավելել է, որ ինքը ոչինչ չի ակնկալում վերաքննիչ դատարանից այս բողոքի հետ կապված: ՛՛Ոչ մի պատրանք, որ կիրականացվի արդարադատություն, մենք չունենք՛՛,-նշել է նա: