կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Աբազյանի ազատումն ու վերանշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում պայմանավորված է օրենքի փոփոխություններով

Արմեն Աբազյանի ազատումն ու վերանշանակումն ԱԱԾ տնօրենի պաշտոնում պայմանավորված է օրենքի փոփոխություններով

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը և վերանշանակումը պայմանավորված է  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով:  

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններից հետո օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից և նշանակվում են՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք:

  • Կիսվել: