հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լուրջ ընդհարում են ունեցել Արշակ Կարապետյանը եւ Արմեն Աբազյանը. «Հրապարակ»

Լուրջ ընդհարում են ունեցել Արշակ Կարապետյանը եւ Արմեն Աբազյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում արդեն 4 անձ կալանավորված է. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Մեր տեղեկություններով, այս գործի պատճառով լուրջ ընդհարում են ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Կարապետյանը դեմ է եղել նման համաշխարհային աղմուկ բարձրացնելուն եւ ՊՆ ներկա ու նախկին բարձրաստիճաններին կալանավորելուն:

Գործի շրջանակներում շոշափվում են նաեւ ԱԱԾ մաքսանենգության, հետախուզության աշխատակիցների անուններ: Հարցը դրված է եղել` կա՛մ-կա՛մ: Կա՛մ ԱԱԾ-ականները պետք է պատժվեին նման բացթողումների համար, որին հնարավոր է նաեւ մասնակից են եղել, կա՛մ՝ ՊՆ պաշտոնյաները, Աբազյանն ավելի ուժեղ է գտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: