երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները կհանդիպեն Արմեն Աբազյանին

Անհետ կորած զինծառայողների ծնողները կհանդիպեն Արմեն Աբազյանին

Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր, ժամը 15։00-ին կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ Այս մասին տեղեկացնում են ծնողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ տասը ծնող այսօր ԱԱԾ-ի մոտ էին՝ Աբազյանի հետ հանդիպելու պահանջով։ Նրանց որդիները ծառայել են Էջմիածնի N զորամասում, և 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ծնողները որևէ տեղեկություն չունեն որդիներից։

Նրանք նշում են, որ սխալ հրամանի հետևանքով տղաները հայտնվել են շրջափակման մեջ, այնուհետև մի մասը՝ գերեվարվել, մի մասը՝ սպանվել։

 

  • Կիսվել: