ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իշխանությունը համաձայնվեց. ԱԱԾ տնօրենը կգա խորհրդարան. «Հրապարակ»

Իշխանությունը համաձայնվեց. ԱԱԾ տնօրենը կգա խորհրդարան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը համաձայնել է «Հայաստան» դաշինքի առաջարկին՝ ԱԺ-ում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկելու համար փակ նիստ հրավիրել։ Խնդիրն ԱԱԾ տնօրենի ներկայությունն է, որն ընդդիմության գլխավոր պահանջն է։

Ընդդիմադիրներին փոխանցել են, որ նա ԱԺ գալու խնդիր չունի, պետք է հարմարեցնել աշխատանքային գրաֆիկը, չի բացառվում, որ հենց այսօր էլ տեղի ունենա փակ նիստը։ Մի քանի օր է՝ Որոտանի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել եւ գումար են գանձում իրանցի վարորդներից։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ դա ադրբեջանական Էյվազլիի տարածքն է։

Հիշեցնենք․ շաբաթներ առաջ դաշինքի նախաձեռնած փակ նիստին ներկայացել էր ԳՇ պետի տեղակալը, որը բավարար տեղեկացված չէր եղել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: