կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արմավիրի բանտի կալանավորներն ահազանգում են. բանտում բունտ անող կալանավորներին տեղափոխում են պատժախուց

Արմավիրի բանտի կալանավորներն ահազանգում են. բանտում բունտ անող կալանավորներին տեղափոխում են պատժախուց

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգում այս պահին Արմավիրի բանտի կալանավորներն ու նշում, որ այս պահին բանտի պատժախուց են տեղափոխում այն կալանավորներին, ովքեր պայմանների հետ կապված աղմուկ են բարձրացնում։

Ավելին՝ փնտրում են այն կալանավորին, որը բանտում առկա վիճակի մասով ահազանգել է ArmLur.am-ի խմբագրություն:

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Արմավիրի ՔԿՀ-ի կալանավայրից Աշոտ Հարությունյանը (հարգելի պատճառով անունը փոխված է), որը խնդրում է օգնել Արմավիրի բանտում առկա իրավիճակի մասով։

Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ ՔԿՀ-ում անմարդկային պայմաններ են․

«Ջուրը խմելու չի, տառականները լցվում են մեր բերանները, օդորակիչի մասին բազմիցս բարձրաձայնում են, խեղդվում են, օդ չկա շնչելու, լավ մենք մարդ ենք, ոնց կարելի ա մեզ հետ այսպես վարվել։

  • Կիսվել: