կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ․ հարցում

Արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ․ հարցում

«GALLUP»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։

Հարցումը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։

Հարցվածների 52%-ը նշել է, որ այո կան,  23%-ը նշել է՝ չկան, 25%-ը դժվարացել է պատասխանել։

Հաջորդ՝ եթե կան, ապա ովքե՞ր են քաղբանտարկյալներ հարցին 47,2%-ը նշել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանի անունը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին նշել է հարցվածների 21,5%-ը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ 19,1%-ը։

 

  • Կիսվել: