երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Թորոսյան

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Թորոսյան

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն և օրենքի գերիշխանություն: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում կա՞ն բանտարկյալներ:

Նա, մասնավորապես, նշեց. «Ժողովրդավարական երկրների կարևորագույն կոմպոնենտներից մեկը հենց օրենքի գերակայությունն է, որ օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար՝ անկախ քաղաքական հայացքներից:

Եթե խոսքը հանցագործության համար մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության, կալանավորման կամ դատապարտման մասին է, բազմաթիվ են դեպքերը, որոնք վերաբերում են գործող պաշտոնյաներին, որոնք և՛ բանտարկվել են, և՛ կալանավորվել են, և՛ դատապարտվել են, և՛ արդեն ազատվել են: Ընտրողական արդարադատությանը վաղուց Հայաստանում վերջ է դրվել»,- ասաց նա:

 

  • Կիսվել: