հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդեն 15 օր է՝ հորինված մեղադրանքով Հայկ Սարգսյանը պահվում է կալանքի տակ. Մակինյան

Արդեն 15 օր է՝ հորինված մեղադրանքով Հայկ Սարգսյանը պահվում է կալանքի տակ. Մակինյան

Արդեն 15 օր է` հորինված մեղադրանքով Հայկ Սարգսյանը պահվում է կալանքի տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Կրկին բարձրացնում եմ նույն հարցը. ի՞նչ եղան Հայկի մասնակցությամբ խոստացված տեսանյութերը, չկան չէ՞, բա Հայկին կալանքի տանելուց հույսներդ ինչի՞ վրա էիք դրել, երեք մատնիչների՞…ասել ու էլի կրկնում եմ՝ մատնիչների տեղը բանտն է, որին այլընտրանք չկա…

Խաղաղությամբ առաջարկում եմ դադարեցնել այս խեղկատակությունն ու անհապաղ ազատել Հայկին արգելանքից»,- գրել է Մակինյանը։

  • Կիսվել: