երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեկնարկել է անչափահասի, անգործունակի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների դասընթացը

Մեկնարկել է անչափահասի, անգործունակի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների դասընթացը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շրջայց է կատարել ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում։ Այնտեղ մեկնարկել է «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման» դասընթացը:

Դասընթացին մասնակցության համար դիմել է 39 հոգեբան, ովքեր մասնակցել են 2024 թվականի անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման հարցազրույցի փուլին: Հարցազրույցի փուլը հաղթահարել է 21 հոգեբան:

Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ծանոթացել է իրականացվող ծրագրի բովանդակությանը և կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև հանդիպել է դասընթացի մասնակիցների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Այցի շրջանակներում նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շրջել է նաև ուսումնական կենտրոնում, հանդիպել է աշխատակիցներին և ծանոթացել առկա խնդիրների հետ:
Այցի ավարտին, առկա խնդիրների լուծման համար, ուսումնական կենտրոնի տնօրինությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: