երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արդարադատության համակարգի զարգացման կես ճանապարհին ենք․ ԲԴԽ նախագահ

Արդարադատության համակարգի զարգացման կես ճանապարհին ենք․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը խոսեց արդարադատության համակարգի մասին և նշեց, որ Հայաստանը դեռևս այդ ոլորտի զարգացման կես ճանապարհին է։ Անդրեասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Արդյոք ես բոլոր վճիռների հետ համաձա՞յն եմ։ Իհարկե, ո՛չ։ Արդյոք, ես գտնում ե՞մ, որ այնպիսի դատական համակարգ ունենք, որ ո՛չ դուք (լրագրողները-խմբ․), ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը որևէ անհանգստանալու բան չունի։ Իհարկե, ո՛չ։ Ո՞րտեղ ենք մենք մեր արդարադատության համակարգի զարգացման մեջ, կարծում եմ, որ կես ճանապարհին ենք, նույնիսկ 50 տոկոս և ավելի չէի ասի։ Ի՞նչ ենք դրա համար անում կամ որտեղի՞ց եմ ես սկսել դատական համակարգի աշխատանքը, ամպագորգոռ չհնչի, բայց գոնե 20 տոկոսով բարելավել ենք համակարգը»,- ասաց Անդրեասյանը։

  • Կիսվել: