երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արայիկ Թունյանը՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր

Արայիկ Թունյանը՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր

Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարեցվել են ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները՝ իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, տեղեկացնում են ՍԴ-ից:

«Սահմանադական դատարանի նախագահը, դատավորները և աշխատակազմը շնորհավորում են դատավոր Ա․ Թունյանին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ՝ երախտիքի խոսք հղելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնում, որ պարոն Թունյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական գործունեությունը կարևոր նշանակություն կունենան Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: