երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Առաջարկում ենք ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության գործառույթները փոխանցել ՔԿ-ին․ Արսեն Այվազյան

Առաջարկում ենք ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության գործառույթները փոխանցել ՔԿ-ին․ Արսեն Այվազյան

Տասնամյակներ շարունակ ՆԳՆ-ն իր կազմում ունեցել է և նախաքննական մարմին, և հետաքննական մարմին, և երկար ժամանակ նաև փորձաքրեագիտական մարմին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔԿ փոխնախագահ Արսեն Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պետք է ՔԿ-ն իր ենթակայության տակ փորձաքրեագիտական ՊՈԱԿ ունենա, արդյո՞ք դա անաչառության խնդիր չի առաջացնի:

«Ես ինքս այդ տարիներին աշխատել եմ ՆԳՆ-ում, հետո ոստիկանությունում և բոլոր դեպքերում ինքս էլ նշանակել եմ փորձաքննություններ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչությունում: Երբեւէ դատարանների կամ որեւէ այլ ատյանների կողմից չի վիճարկվել հարցը, որ դա շահերի բախման հիմքով արժանահավատ չէ կամ օբյեկտիվ եզրակացություն չէ: Մենք այս նախագծով ընդամենը ասում ենք՝ հարգելի գործընկերներ, քանի որ ՆԳՆ-ից երկու գործառույթ՝ նախաքննական եւ  հետաքննական գործառույթները փոխանցվել են ՔԿ-ին, հետեւաբար, խնդրում ենք նաեւ փորձաքրեագիտական վարչության գործառույթները եւս փոխանցել ՔԿ-ին»,-ասաց նա:

  • Կիսվել: