հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով․ պաշտպան

Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով․ պաշտպան

Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով: Տեղեկությունը 24News-ին փոխանցեց Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը։

«Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով, տնային կալանքը նախատեսված է երեք ամիս ժամկետով, իսկ գրավի չափը երկու միլիոն ՀՀ դրամ է», - մանրամասնեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր սոցիալական ցանցի օգտագործմամբ հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու մեղադրանքով։

  • Կիսվել: