շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արագ արձագանքման խմբեր են այցելել «Ֆիզգարադոկ», ինչպես նաև  հիվանդանոց. ՄԻՊ

Արագ արձագանքման խմբեր են այցելել «Ֆիզգարադոկ», ինչպես նաև  հիվանդանոց. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են այցելել Երևանում տեղի ունեցող ակցիայի վայր՝ «Ֆիզգարադոկ», ինչպես նաև  հիվանդանոց, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: 
 
Խմբերից մեկն արդեն իսկ գտնվում է «Ֆիզգարադոկ»-ում: Հիվանդանոց այցի նպատակն է տեսակցել  հիվանդանոց տեղափոխված երեխային, ում փորին ըստ հրապարակված տեղեկությունների՝  հարվածել են ոստիկանները։
 
Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձանագանքման հատուկ խումբ էր մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին «Ֆիզգարադոկում» ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ։
 
Հիշեցնենք, որ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հավաքված քաղաքացիները պնդում են, որ պետք է անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները:

Նշենք, որ բողոքի գործողություններին նաեւ անչափահասներ են մասնակցում, միջադեպ տեղի ունեցավ նրանց եւ ոստիկանների միջեւ:

 

  • Կիսվել: