երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արաբկիրի քրեական հետախույզները թմրամիջոցով փաթեթներ են հայտնաբերել

Արաբկիրի քրեական հետախույզները թմրամիջոցով փաթեթներ են հայտնաբերել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին նոյեմբերի 30-ին։ Նրանք Ազատության պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 28-ամյա մի երիտասարդի։ Ըստ տեղեկությունների՝ նա տելեգրամյան մի ալիքից իրացնելու նպատակով թմրամիջոց էր ձեռք բերել։ Բաժնում երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր շուրջ 10 գրամ դեղնականաչավուն զանգվածով 6 փաթեթ և մոտ 3 գրամ զանգվածով կաթուցիչ։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, որտեղ հայտնել է, որ ձերբակալման ժամանակ գրպանից թմրամիջոցով փաթեթներ է գցել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հասցեում հայտնաբերվել են շուրջ 14 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ իրացնելու նպատակով թմրամիջոցը ձեռք էր բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: