ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը հայտնել էր, որ շքամուտքում աղմուկ է. վիճաբանողներից մեկի տանը հայտնաբերվել է թմրանյութ

Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը հայտնել էր, որ շքամուտքում աղմուկ է. վիճաբանողներից մեկի տանը հայտնաբերվել է թմրանյութ

Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգը հնչեց գիշերվա ժամը 1.15-ին: Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը հայտնում էր, որ շքամուտքում աղմուկ է, խնդրում էր, որ ոստիկան մոտենա:

Ոստիկանությունից  հայտնում են, որ հնարավոր հետևանքները կանխելու մտադրությամբ Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Միջադեպը հաջողությամբ կանխվեց, շենքի գիշերային անդորրը վերականգնվեց, սակայն երբ ոստիկանները վիճողներից մեկին ուղեկցեցին տուն, հյուրասենյակի սեղանին՝ շատ տեսանելի տեղում, նկատեցին կանեփանման զանգված ու հինգ ծխամորճ:

Հետագա միջոցառումները զուգորդվեցին քննչական գործողություններով: Հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածն ավելի քան 24 գրամ էր, կար նաև կանեփի սերմ` վեց գրամից քիչ ավելի: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 25-ամյա տանտերը ձերբակալվեց: Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: