երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ապրիլի 8-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 132 դեպք

Ապրիլի 8-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 132 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 35, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, ծանր վիրավորանքի՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, անձի առևանգման, ապօրինի ծառահատման, սեքսուալ բնութի բռնի գործողության ու թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, ծեծի, սպառնալիքի, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: