ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում ապրիլի 3-ին տեսակցել են լիբանահայ Վիգեն Էուլջեքյանին։ InfoPort.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ տեսակցության շրջանակներում Էուլջեքյանին հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի հետ, մասնավորապես` հեռախոսազանգի միջոցով։

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից գերեվարած, այնուհետեւ ադրբեջանական դատարանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Վիգեն Էուլջեքյանը դաժանաբար սպանվել է։

  • Կիսվել: