Կարմիր խաչն ահազանգում է Մերձավոր Արևելքում անդառնալի գործընթացների հավանականության մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում «կարևորագույն ենթակառուցվածքների դեմ պատերազմը»: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը, մասնավորապես, ասել է. «Այն, ինչ վերջին օրերին մենք ականատես եղանք Մերձավոր Արևելքում, սպառնում է հանգեցնել անդառնալի կետի»:
Նա հավելել է, որ «միջուկային օբյեկտներին հնարավոր վնասը խորապես մտահոգիչ է» և կարող է հանգեցնել «անդառնալի հետևանքների»։


