երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ ակցիա իրականացնող 5 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն

ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ ակցիա իրականացնող 5 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն

Հանրապետության հրապարակից ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդները մեքենաներով բողոքի ակցիա էին իրականացնում։ Հավաքվել էին մեծաթիվ ոստիկաններ։ Վերջիններս բերման են ենթարկել ակցիա իրականացնող վարորդներից մի քանիսին։

Ավելի վաղ ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի անդամները, խիստ դժգոհ ԱՊՊԱ վճարների թանկացումներից և գնային այլ փոփոխություններից, հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել և իրենց ձայնը լսելի դարձնել պատկան մարմիններին։

  • Կիսվել: