շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Մարտի 12-ին և 13-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու երկու դեպք են բացահայտել:

Առաջին բացահայտումը մարտի 12-ին էր՝ ժամը 13-ի սահմաններում։ Քրեական հետախույզները Սևան քաղաքի Նաիրյան փողոցից բաժին բերման են ենթարկել Սևանի 20-ամյա մի բնակչի, որի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել:

Հաջորդ բացահայտումը գիշերային շրջայցի ժամանակ էր՝ մարտի լույս 13-ի գիշերը։ Այս դեպքում ևս Նաիրյան փողոցից բաժին բերման է ենթարկվել Երևանի 42-ամյա մի բնակիչ: Նրա խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել՝ 4 գրամից ավելի: 42-ամյա տղամարդու հայտնածով՝ մարիխուանան իրենն է:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: