երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ապօրինի թմրաշրջանառության դեպք՝ Սասունիկում. 37-ամյա երևանցու մոտ գտել են մարիխուանա ու ծալովի դանակ

Ապօրինի թմրաշրջանառության դեպք՝ Սասունիկում. 37-ամյա երևանցու մոտ գտել են մարիխուանա ու ծալովի դանակ

Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Սասունիկ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել 37-ամյա մի երևանցու։ Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, ծալովի դանակ և պլաստմասսե շիշ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: