հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անշարժ գույքի վարձակալության հետ կապված Հարկային օրենսգրքով սահմանված փոփոխությունները ներկայացրել է ՊԵԿ պաշտոնյան

Անշարժ գույքի վարձակալության հետ կապված Հարկային օրենսգրքով սահմանված փոփոխությունները ներկայացրել է ՊԵԿ պաշտոնյան

Պետեկամուտերի կոմիտեն հայտնում է, որ «Հրապարակում» հաղորդման տաղավարում ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանը ներկայացրել է անշարժ գույքի վարձակալության հետ կապված Հարկային օրենսգրքով սահմանված փոփոխությունները։

Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում կգանձվի տուգանք 10 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։

  • Կիսվել: