շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Անհայտ ձիավորը հատել է Հայաստանի պետական սահմանը, ձին վերադարձել է հետ առանց ձիավորի

Անհայտ ձիավորը հատել է Հայաստանի պետական սահմանը, ձին վերադարձել է հետ առանց ձիավորի

Արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության զորքերի Բավրա սահմանապահ ուղեկալում: Shamshjan.com-ը:

Ինչպես հայտնում է Shamshjan.com-ը, սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, ետ է վերադարձել: Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են սկսել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: