չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անհայտ անձը բանկոմատից գողացել էր 20-ամյա աղջկա կանխիկացրած 150 000 դրամը

Անհայտ անձը բանկոմատից գողացել էր 20-ամյա աղջկա կանխիկացրած 150 000 դրամը

Փետրվարի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 20-ամյա աղջիկը հայտնել էր, որ Գայի պողոտայի բանկոմատից փորձել էր կանխիկացնել 150 000 դրամ, սակայն սարքի կողմից գործարքը մերժվել էր, ինքն էլ կարծելով, թե գումարը չի տրամադրվել, նույն գործարքը փորձել էր կատարել հարևան բանկոմատից, սակայն նույն պահին նկատել էր, որ անհայտ անձը մոտենալով նշված բանկոմատին՝ գողացել էր 150 000 դրամը:

 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ արարքը կատարել է 38-ամյա տղամարդը: Փետրվարի 16-ին նա Բորյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: