հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ-ն վերահաստատում է Կանանց նկատմամբ խտրականության վերացման պարտավորությունների կատարումը

ՀՀ-ն վերահաստատում է Կանանց նկատմամբ խտրականության վերացման պարտավորությունների կատարումը

Արփինե Սարգսյանի համանախագահությամբ հայկական պատվիրակությունը Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում մասնակցել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ ՀՀ 7-րդ զեկույցի քննարկմանը: Հայաստանի զեկույցի քննարկումը տեղի է ունեցել հեռավար եղանակով: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից

Կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատել է  կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։

Պատվիրակությունը պատասխանել է կոմիտեի կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, զբաղվածության, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում կանանց հավասարության, առաջխաղացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Երկխոսության ընթացքում պատվիրակության անդամները կոմիտեի ուշադրությունը հրավիրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, հասարակության առավել խոցելի խմբերի վրա դրա ազդեցության, ինչպես նաև կանանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցագործությունների վրա:

  • Կիսվել: