չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի չորրորդ հանդիպումը

Անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի չորրորդ հանդիպումը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թթ. միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի չորրորդ հանդիպումը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը։ Նիստի ընթացքում խոսվել է գործարար ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկությունները։ Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիրքորոշումները։

Աշխատանքային խմբի կողմից ուրվագծվել են քննարկված հարցերի շուրջ իրականացվելիք հետագա աշխատանքները։

 

  • Կիսվել: