Անչափահասները մտել են Մովսես գյուղի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկ և արդուկ
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին փետրվարի 5-ին. անցած տարվա նոյեմբերին երկու անչափահաս պատուհանից մտել էին Մովսես գյուղի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկ և արդուկ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։
Ոստիկանությունից հայտնում են, որ անչափահասներն օրինական ներկայացուցիչների հետ ներկայացել են ոստիկանության Տավուշի բաժին և խոստովանել են արարքը։