շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 9 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 9 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 5-ական, խուլիգանության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության և վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելու, ընտանեկան բռնության, ինքնասպանության հասցնելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: