հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, սպանության, հոգեկան ներգործության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, դատական ակտը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, հարկերից, տուրքերից խուսափելու և ինքնիրավչության՝ 1-ական։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ավազակության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: