շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անահիտ Մանասյանը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Անահիտ Մանասյանը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի համակարգողներ Սոֆիո Ծակաձեին և Բոժենա Մալանչուկին, ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեին և ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանին:

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գործունեությունը՝ ուղղված  քրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է մի շարք ուղղություններով Դատախազությունում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը:

Հանդիպմանը քննարկվել են քրեական գործերով միջազգային իրավական օգնության ոլորտին, դատախազների բարեվարքությանը, էթիկային վերաբերող մի շարք հարցեր, կարևորվել է վերաբերելի բնագավառներում եվրոպական փորձի շարունակական ներդրումը, համատեղ միջոցառումների իրականացումը:

ԵԽ ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը Դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Գլխավոր դատախազի տեղակալը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նախանշել են հետագա համագործակցության կոնկրետ ուղղություններ և այդ ուղղություններով համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

  • Կիսվել: