շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց

Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14֊ին և 15-ին այցելել են գերությունից վերադարձած անձանց:

Նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին որպես միմյանց նկատմամբ բարի կամքի դրսևորում ազատ արձակել գերիների: Համաձայնության շրջանակում Հայաստան են վերադարձել 32 զինծառայողներ, իսկ Ադրբեջան՝ 2:

Այսօր ավելի վաղ գերիների հարազատների հետ հանդիպում էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: