չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի. ոստիկանները զինաթափեցին անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն

Ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի. ոստիկանները զինաթափեցին անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն

Հոկտեմբերի 11-ին, ժամը 03.30-ին, 1-02 ծառայություն էր զանգել Բանավան թաղամասում բնակվող մի կին և հայտնել, որ ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի:

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ոստիկանները շտապ մեկնել են նշված վայր: Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ միջոցառմանը մասնակցել են նաև մայրաքաղաքի պարեկները: Ահազանգից 20 րոպե անց, զենք պահելու և կրելու կասկածանքով, նշված հասցեում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա ամուսինը: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: