երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանի արդարադատության ոլորտի ներկայացուցիչների հետ մասնակցել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ տպագրված նոր ձեռնարկի շնորհանդեսին, որը միտված է օգնելու ակտիվների բռնագրավման գործերով զբաղվող դատավորներին և դատախազներին: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Հայաստանի կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: