հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
 
«Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։
Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան:Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում զգուշացրել է, որ Տելեգրամով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ, հորդորել` զերծ մնալ խուճապ տարածելուց:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ 

Տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունը ուսումնասիրվում է իրավապահների կողմից:

  • Կիսվել: