հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել. փաստաբան

ԱԳՆ-ի դիմացից բռնի ուժով բերման ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել. փաստաբան

Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը ճանաչվել է տուժող, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանից։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման մասնակիցներն ԱԳՆ շենքի դիմաց ակցիա էին իրականացրել, ոստիկանները բերման էին ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին Ոստիկանները  ուժ են կիրառել նրա նկատմամբ, ինչի հետևանքով Հարությունյանը ստացել է ուղեղի ցնցում:

  • Կիսվել: